Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 15-ին կընդունի ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողներին հայտարարել է նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Վաղը նախագահը կընդունի պետքարտուղար Քերրիին եւ ԱԳ նախարար Լավրովին, որոնք Ռուսաստանի նախագահին կտեղեկացնեն այդ պահին արդեն ավարտված բանակցությունների արդյունքների մասին»,- ասել է Պեսկովը: