Կոլումբիայում ավտոբուսի վթարի հետեւանքով 7 ուսանող է զոհվել, 11 վիրավոր կա: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով El Heraldo-ին:
Ավտոբուսում գաստրոնոմիայի եւ հյուրանոցային քոլեջի 30 ուսանող է եղել, որոնք էքսկուրսիայից էին վերադառնում:
Դեռեւս անհայտ պատճառներով ավտոբուսը ձորն է ընկել: Ողջ մնացած ուղեւորների խոսքով, վարորդը հաճախ գերազանցել է արագությունն ու վտանգավոր մանեւրումներ կատարել:



























