«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 40 ցմահ ազատազրկվածներ այսօր՝ դեկտեմբերի 14-ին, իրենց գործերի վերանայման պահանջով հացադուլ են սկսել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ցմահ ազատազրկվածներից մեկի հարազատը:
«Մենք մեկ ամիս առաջ նամակ էինք ուղարկել Արդարադատության նախարարություն, որի պատասխանը մինչեւ օրս չի եկել, այդ պատճառով էլ տղաները վերսկսել են հացադուլը»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող ցմահ ազատազրկվածների հարազատները հոկտեմբերին իրենց հարազատների գործերի վերանայման պահանջով նամակ էին հանձնել Բաղրամյան-26, որն հետագայում ուղարկվել էր Արդարադատության նախարարություն: Միեւնույն ժամանակ, 50 ցմահ ազատազրկվածներ մի քանի օր շարունակվող հացադուլ արեցին:



























