Եվրամիությունը մտադիր է երկարացնել Ռուսաստանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները՝ միաժամանակ շարունակելով Կրեմլի հետ փոխգործակցությունը, ինչին «պատժամիջոցները չեն խոչընդոտում»: Այս մասին դեկտեմբերի 14-ին ԵՄ Խորհրդի՝ ԱԳ նախարարների մակարդակով անցկացված նիստից հետո հայտարարել է ԵՄ արտաքին հարցերի եւ քաղաքական անվտանգության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:
Ըստ ՏԱՍՍ գործակալության, նա նաեւ նշել է, որ այդ թեման այսօրվա հանդիպման օրակարգում չի եղել, եւ պատժամիջոցների երկարացման մասին քաղաքական որոշումը դեռեւս պետք է կայացվի: Ենթադրվում է, որ դա կարվի դեկտեմբերի 17-18-ին նախանշված ԵՄ գագաթաժողովում:



























