Թաիլանդի Մահասարակհամ նահանգում ավտոբուս է շրջվել, որի հետեւանքով վիրավորվել է 21 մարդ, հաղորդում է Bangkok post թերթը:
Spring News Online պարբերականի փոխանցմամբ, տուժածներից 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է:
Լրատվամիջոցը նշել է, որ ավտոբուսը դեկտեմբերի 14-ին, ժամը 22.30-ին դուրս է եկել Բանգկոկից եւ ուղեւորվել Մուկդահան քաղաք: Ավտոբուսը բախվել է ծառին ու շրջվել: Այդ պահին ուղեւորներին մեծ մասը քնած է եղել:
Ոստիկանությունը ենթադրում է, որ վարորդը, որը նույնպես վնասվածքներ է ստացել, հնարավոր է, քնել է ղեկին: Նրան ավելի ուշ կհարցաքննեն:



























