Ֆինլանդիայում փախստականների ընդունման կենտրոնում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Yle-ին:

Նշվում է, որ կռվին շուրջ 20 մարդ է մասնակցել: Նախնական տեղեկություններով, միջադեպի պատճառ է դարձել ապաստան խնդրողների եւ անձնակազմի անդամների միջեւ վիճաբանությունը՝ կապված միգրանտների կեցության կանոնների հետ:

Ծեծկռտուքի ընթացքում փախստականներից մեկը մի քանի մարդու դանակով վիրավորել է: Ոստիկանությունը 4 հոգու ձերբակալել է: