Մասնագիտական եզրակացության  հիման վրա  մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայի 4-րդ նրբանքի թիվ 15 շենքին տրվել էր 4-րդ կարգի վթարայնության կարգավիճակ, հետեւաբար շենքը ենթակա էր քանդման:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ շենքում բնակվող 6 ընտանիքների նրկայացուցիչների  հետ կայացած հանդիպումների եւ քննարկումների արդյունքում  բոլոր բնակիչներն արդեն վերաբնակեցվել են նորակառույց շենքերում: Ներկայում ընթանում են 4-րդ կարգի վթարայնության շենքի ապամոնտաժման աշխատանքները: