Հայաստանի հանրակրթական ուսումնական հաստատություններում ձմեռային արձակուրդներն այս տարի կսկսվեն դեկտեմբերի 28-ից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց  Կրթության եւ գիտության նախարարի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը։

Առաջին եւ երկրորդ դասարանցիները կհանգստանան մինչեւ հունվարի 24-ը ներառյալ, իսկ երրորդից տասներկուերորդ դասարանցիների արձակուրդը կտեւի մինչեւ հունվարի 10-ը ներառյալ: