ԱՄՆ-ի` Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո կառավարության հետ կապված քաղաքականությունն անփոփոխ է մնում: Մենք հարգում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը: Այդ մասին ԱՊԱ-ին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Ջեյմս Ուորլիքն ասել է, որ տարածքի հարցը հակամարտության բազմակողմանի լուծման մաս է կազմում. «Դրա մեջ մտնում է նաեւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումը: Արժե նշել, որ արդարացի լուծումը պիտի հիմնվի միջազգային իրավունքի վրա: Դրա մեջ մտնում է Հելսինկյան եզրափակիչ ակտը եւ ուժ եւ սպառնալիք չկիրառելու սկզբունքը, այդ թվում նաեւ տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման սկզբունքները: Ոչ մենք, ոչ Հայաստանը, ոչ ուրիշ մի երկիր չի ընդունում Լեռնային Ղարաբաղի վարչակարգը: Միաժամանակ անհրաժեշտ է լսել Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչության ձայնը, ինչը եւ անում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները», - հավելել է ամերիկացի համանախագահը:




























