Արարատի մարզի Մասիս քաղաքում այսօր` դեկտեմեբրի 15-ին, հողին են հանձնել հակառակորդի դիպուկահարի կրակոցից դեկտեմբերի 11-ի երեկոյան զոհված ժամկետային զինծառայող Կարեն Գրիգորյանին: Այս մասին NEWS.am-ին հայտնեց զոհվածի հարեւան Նվեր Հայրապետյանը:

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ զոհված զինծառայողի հուղարկավորությանը ներկա են եղել ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, փոխնախարար Արա Նազարյանը և ԶՈՒ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Նախարար Սեյրան Օհանյանը Կարեն Գրիգորյանի ծնողներին է հանձել ԼՂՀ նախահագի շնորհած մեդալը և նշել Կարենի անմահ հերոսության մասին։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հակառակորդի կողմից դիպուկահար հրացանից արձակված կրակոցից դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմանում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 20-ամյա Կարեն Արմենի Գրիգորյանը:

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով նա ցուցաբերած արիության համար հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Կարեն Գրիգորյանը քիք-բոքսինգի Հայաստանի բազմակի չեմպիոն էր: