Հայաստանի հանրապետական կուսակցության զինանշանի վրա ամեն ինչ թարս է շրջված:  Այդ մասին դեկտեմբերի  15-ին Հայաստանի խորհրդարանում ասել է  «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Նա նշել է, որ հայկական հավերժության խորհրդանիշը ՀՀԿ-ի զինանշանում շրջված է ժամացույցի սլաքին հակառակ:  «Ես ասում եմ, թե ինչն է ճիշտ, իսկ ինչը` ոչ: Ես ուղղակի ասում եմ, որ հավերժության խորհրդանիշը ձեզ մոտ թարս է շրջված», - ավելացրել է Փոստանջյանը:

ՀՀԿ-ն չի ուզում հանձնել իշխանությունը եւ դա եւս մեկ անգամ ցույց  տվեց դեկտեմբերի   6-ի հանրաքվեին: «Սակայն կգա ժամանակը: Թեկուզ եւ խորհրդարանում ես փոքրամասնության մեջ եմ: Ամեն դեպքում ինձ նման մարդիկ կան, որոնք դեմ են ձեր մտադրությանը», - հավելել է նա: