Սաուդյան Արաբիայի ղեկավարած մուսուլմանական երկրների հակաահաբեկչական կոալիցիան  պայքարելու է ահաբեկչության դեմ ռազմական, գաղափարախոսական եւ տեղեկատվական ճակատներում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Սաուդյան Արաբիայի պաշտպանության փոխնախարար Մուհամմեդ իբն Սալման ալ Սաուդը:

«Մենք կզարգացնենք ահաբեկչության դեմ պայքարի մեր ջանքերը գաղափարախոսության եւ տեղեկատվության ոլորտներում՝ ի լրումն անվտանգության ոլորտում ձեռնարկվող ջանքերի»,- ասել է նախարարը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նա նշել է, որ կոալիցիան հակազդելու է բոլոր ահաբեկչական խմբավորումներին, այլ ոչ միայն ԻՊ-ին:

Ավելի վաղ Սաուդյան Արաբիան հայտարարել էր, որ 34 երկրներից բաղկացած իսլամական ռազմական կոալիցիա է ստեղծում: