Հայտարարություններն այն մասին, որ ՀՀԿ-ն բռնություն է գործադրում, դատարկ են եւ անհիմն: Այս մասին դեկտեմբերի 15-ին ՀՀ խորհրդարանում ասել է ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը՝ պատասխանելով «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ելույթին, որի ժամանակ Փոստանջյանը հայտարարել էր, որ ՀՀԿ-ն հարձակվում է մարդկանց վրա եւ խոչընդոտում է նրանց ազատ կամարտահայտմանը:
«Դուք չեք կարողանում հասկանալ, որ ոչ ոքի վիրավորել պետք չէ: ՀՀԿ-ն ոչ ոքի վրա չի հարձակվում: Եվ Դուք իրավունք չունեք նման հայտարարություններ անել: Որքան էլ Դուք ջանաք, որքան էլ սադրեք, ընտրությունների ժամանակ որեւէ ծեծկռտուք կամ կեղծում չի եղել: Իսկ հիմա Դուք ստիպված եք գոռալ, ստիպված եք հորինել: Սակայն յուրաքանչյուր հաջորդ ընտրություն ավելի ու ավելի թափանցիկ է լինելու, եւ Դուք ասելիք չունեք»,- ասել է Նաղդալյանը:




























