Ոստիկանության Մաշտոցի բաժին այսօր՝ դեկտերմբերի 15-ին, 14:40-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Երեւանի Բաշինջաղյան փողոցում ավազակային հարձակում է տեղի ունեցել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության մամուլի ծառայությունից:
Դեպքի վայրում աշխատում են Մաշտոցի բաժնի ոստիկանները եւ քննիչները: Պարզվում են դեպքի հանգամանքերը:
shamshyan.com-ի փոխանցմամբ՝ դեպքի վայրից հրազենային վնասվածքով երիտասարդ մի աղջկա են տեղափոխել հիվանդանոց և ավազակային հարձակումը կատարողին: Վերջինս «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված տունը պատկանում է հայտնի գործարար, «Շանթի Յուրա» մականվամբ Յուրա Ղարիբյանին: Ավազակային հարձակում կատարածին վնասազերծել է տանտիրուհին, երբ հարձակվողը կրակոց է արձակել երիտասարդ աղջկա վրա ու տանտիրուհին, վտանգելով իր կյանքը, կարելի է ասել, փրկել է տան բոլոր անդամներին: Ավազակային հարձակում կատարողը վնասվածք է ստացել, ինչն էլ դարձել է նրա մահվան պատճառը:



























