Beeline-ը հայտարարում է բջջային կապի կանխավճարային «Սմարթ» սակագնային փաթեթներին անցնելու նոր պայմանների գործարկման մասին:
Այսուհետ Beeline կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդները կարող են անցնել «Սմարթ» սակագնային փաթեթներին հետեւյալ հրահանգների միջոցով. «Սմարթ 1500»` 505#, «Սմարթ 2500»` 605#, «Սմարթ 3500»` 705#, «Սմարթ 990»` 405#: Սակագնային փաթեթներին անցնելուց հետո ակտիվացման հրահանգն է. «Սմարթ 1500»` 515#, «Սմարթ 2500»` 615#, «Սմարթ 3500»` 715#, «Սմարթ 990»` 415#:
«Այս տարվա սեպտեմբերին մենք գործարկեցինք «Սմարթ» սակագնային փաթեթների շարքը` Հայաստանում առաջինը մեր հաճախորդներին առաջարկելով WhatsApp հավելվածի միջոցով անվճար զանգեր կատարելու հնարավորություն: Շարունակելով կատարելագործել ծառայությունները` այժմ մենք մեր բաժանորդներին հնարավորություն ենք տալիս պարզ հրահանգների միջոցով միանալ «Սմարթ» փաթեթներից ցանկացածին` Beeline-ի ծառայություններից օգտվելը դարձնելով ավելի պարզ եւ հարմար», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«Super Mix», «ReMix» եւ «MegaMix» սակագնային փաթեթներից «Սմարթ» փաթեթներին անցման վճարը 1000 դրամ է, իսկ մյուս բոլոր սակագնային փաթեթների դեպքում` 200 դրամ:
Հիշեցնենք, որ բջջային կապի «Սմարթ» կանխավճարային սակագնային փաթեթների շարքը ներառում է 4 փաթեթ` «Սմարթ 1500», «Սմարթ 2500», «Սմարթ 3500», ինչպես նաեւ «Սմարթ 990» փաթեթը մարզերի բնակիչների համար, անվանը համապատասխան ամսական բաժանորդային վճարի չափով: Սակագնային փաթեթներն ամսական բաժանորդային վճարի դիմաց ներառում են անվճար զանգեր Beeline ցանցում, տեղական SMS-հաղորդագրությունների փաթեթներ եւ ինտերնետ, ինչպես նաեւ անսահմանափակ շփում WhatsApp հավելվածով:




























