Երեւանի Բաշինջաղյան փողոցում այսօր՝ դեկտեմբերի 15-ին, տեղի ունեցած ավազակային հարձակման հետեւանքով «Արմենիա» ԲԿ են տեղափոխվել 2 կին: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին հիվանդանոցից:
Հիվանդանոց տեղփոխված կանայք այս պահին գտնվում են ԲԿ-ի ընդհանուր վիրաբուժության կլինիկայում:
«Երկուսի վիճակն էլ բավարար է, ունեն վնասվածքներ, այս պահին մեզ մոտ բուժում են ստանում»,- հայտնեցին հիվանդանոցից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկանության Մաշտոցի բաժին դեկտեմբերի 15-ին 14:40-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Երեւանի Բաշինջաղյան փողոցում ավազակային հարձակում է տեղի ունեցել:
Ըստ Shamshyan.com-ի՝ նշված տունը պատկանում է հայտնի գործարար, «Շանթի Յուրա» մականվամբ Յուրա Ղարիբյանին: Ավազակային հարձակում կատարածին վնասազերծել է տանտիրուհին. երբ հարձակվողը կրակել է երիտասարդ աղջկա վրա, տանտիրուհին փրկել է տան բոլոր անդամներին: Ավազակային հարձակում կատարողը մահացու վնասվածք է ստացել:



























