Ադրբեջանը ԱՄՆ-ին բողոքի նոտա է հղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարար Կարեն Միրզոյանի հետ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հանդիպման կապակցությամբ: Ինչպես հայտնում է haqqin.az-ը, Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեքութային հրավիրել են Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիեւը նրան բողոքի նոտա է հանձնել:
Նոտայում բողոք է հայտնվում այն կապակցությամբ, որ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մասնակցել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կազմակերպած Արցախի անկախության տարեդարձին նվիրված միջոցառումանը, ինչպես նաեւ հանդիպել է Կարեն Միրզոյանի հետ:
Իր հերթին դեսպան Սեքութան նշել է, որ նոտան, որում Ադրբեջանի կողմից դժգոհություն եւ մտահոգություն է հայտնված, կներկայացվի ԱՄՆ Պետդեպարտամենտ:




























