Չինաստանի իշխանությունները 16 հազար կառավարական կայք են փակել քաղաքացիների սպասարկման ցածր որակի պատճառով, ասված է ՉԺՀ Պետխորհրդի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Պետխոհրդի հաղորդագրության մեջ նշվում է, որ նոյեմբերի վերջից ընդհանուր առմամբ փակվել է ավելի քան 84 հազար կառավարական կայքերից 16049-ը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Կայքերը փակելու պատճառների թվում են ժամանակին չկատարվող թարմացումները, հրապարակվող տեղեկությունների անճշտությունը, քաղաքացիների հարցումներին տրվող երկարատեւ պատասխանները:




























