Հայաստանի անապահով ընտանիքները թվային հեռարձակման համար սարքեր կստանան: Այս մասին դեկտեմբերի 15-ին ՀՀ խորհրդարանում ասել է տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը՝ ներկայացնելով «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» եւ «Արտոնագրման մասին» օրինագծերի փաթեթները:
Նա նշել է, որ թվային հեռուստատեսության սարքերի մի խմբաքանակն արդեն ճանապարհին է եւ մոտ ժամաակներս կբաշխվի:
Մնացածները կարող են սարքերը ձեռք բերել ազատ վաճառքում, իսկ նոր սերնդի հեռուստացույցների համար, որոնք ներդրված թվային ազդանշանի գործառույթներ ունեն, դա անհրաժեշտ չէ:
«Սարքերը բավական որակյալ են, արձակում են HD ազդանշան, արժեն 7.5 հազարից 22 հազար դրամ»,- ասել է Առաքելյանը:



























