ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը պատմել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիին նվիրել է արտգործնախարարության առանձնատան տոնածառի տակ կանգնած Ձմեռ պապին, հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

«Նա եկել էր մեզ մոտ բանակցությունների, եւ առանձնատանը տոնածառ էր դրված: Նա անմիջապես մոտեցավ Ձմեռ պապին, սկսեց պտտեցնել այն, իսկ ես նրան ասացի. «Մեր հյուրընկալության օրենքների համաձայն՝ այն, ինչ հյուրին դուր է եկել, հաշվիր, թե նվիրված է»: Մենք իհարկե նրան նվիրեցինք Ձմեռ պապին, ասել է Լավրովը: