Մոտ ժամանակներս Ռուսաստանի տարածքում օտարերկրացիների բնակության նորմերի մասին օրենքում փոփոխություններ կկատարվեն, որոնց համաձայն՝ Բելառուսի քաղաքացիները ռուսերենի քննություն չեն տալու: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ինչպես հայտնի է, այս տարվա հունվարի 1-ից օտարերկրյա քաղաքացիները, որոնք ուզում են ապրել եւ աշխատել Ռուսաստանում, պետք է հաստատեն ռուսերենի իմացությունը, քննություն հանձնեն Ռուսաստանի պատմությունից եւ օրենսդրության հիմունքներից: Միաժամանակ հաշվի առնելով ռուս-բելառուսական կապերի բնույթը՝ մենք սկզբունքային որոշում ենք կայացրել, որ այդ նորմերը չեն վերաբերելու Բելառուսի քաղաքացիներին»,- ասել է նա: