ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին համագործակցության համար: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
«Պարոն նախագահ, նախ շնորհակալ եմ հյուրընկալության համար, երկրորդ՝ այն բանի համար, որ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի գլխավորությամբ այս թիմը մեր տրամադրության տակ է, եւ ինչ վերաբերում է մեր ջանքերին, իսկ դրանք իսկապես համատեղ ջանքեր են, համագործակցության հիման վրա են, եւ մենք շնորհակալ ենք դրա համար»,- ասել է Քերրին:




























