Սահմանադրական փոփոխությունների արդյունքները վիճարկելու նպատակով Սահմանադրական դատարան դիմելու համար «Հայ ազգային կոնգրեսի» նախաձեռնած ստորագրահավաքին այս պահին միացել է 12 պատգամավոր: Այս մասին NEWS.am-ին ասաց «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
ՀԱԿ խմբակցությունից միացել են Ստեփան Դեմիրճյանը, Արամ Մանուկյանը, Լեւոն Զուրաբյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Նիկոլ Փաշինյանը, «Ժառանգություն» խմբակցությունից` Զարուհի Փոստանջյանը, Թեւան Պողոսյանը, ՕԵԿ-ից Հեղինե Բիշարյանը, Լեւոն Դոխոլյանը, ԲՀԿ խմբակցությունից Տիգրան Ուրիխանյանը, անկախ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը եւ Խաչատուր Քոքոբելյանը:
Նշենք, որ ավելի վաղ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ իրենք չեն միանալու ստորագրահավաքին:
ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է հավաքել 27 պատգամավորի ստորագրություն:




























