«Հայփոստ» ՓԲԸ-ի փոստային բաժանմունքի օպերատոր Ա.Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերով յուրացում կատարելու համար :Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն:

Ըստ ՔԿ հաղորդագրության` 2015թ. հոկտեմբերի 29-ին «Հայփոստ» ՓԲԸ-ի լիազորված ներկայացուցչից հաղորդում է ստացվել այն մասին, որ հոկտեմբերի 3-ից 9-նն ընկած ժամանակահատվածում «Հայփոստ» ՓԲԸ-ի փոստային բաժանմունքի օպերատորը  յուրացրել է քաղաքացիների կենսաթոշակների և նպաստների գումարներից:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:

Փոստային բաժանմունքի օպերատոր Ա.Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։ Նա ընդունել է առաջադրված մեղադրանքը և պատրաստակամություն հայտնել մաս-մաս վերականգնել պատճառված վնասը։

Նախաքննության ընթացքում քնությանն են ներկայացվել 52 քաղաքացիների դիմումներ և անձնագրային տվյալներ, ովքեր չեն ստացել իրենց հասանելիք գումարները (թոշակներ, նպաստներ):

Նախաքննությունը շարունակվում է: