«Հրապարակ» թերթը գրում է. «Պետական գերատեսչություններում այս օրերին ծանր հաշվարկների մեջ են։ Ավանդական տարեվերջյան պարգեւավճարների փողերն են հաշվում՝ ում, ինչքան։ Այս տարի հաստատ չեն կրկնվելու նախորդ տարիների ճոխ զամբյուղները եւ 13-րդ աշխատավարձը։ Գերատեսչությունների ղեկավարները փորձելու են ընդամենը սիմվոլիկ գումարներով «չփչացնել» ենթակաների տոնը։
Ի դեպ, ԱԺ-ում, ըստ լուրերի, այս տարի ընդհանրապես պարգեւավճարներ չեն լինելու, իսկ գործարարները «թարգել» են նախկին ավանդույթը՝ իրենց արտադրանքից գործընկերներին ամանորյա զամբյուղներ նվիրելու սովորույթը»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



























