Ռուսաստանում վագրի հետ բարեկամացած Տիմուր այծը տեղացող ձյան ժամանակ ստիպել է Ամուր վագրին դուրս գալ իր ապաստանից եւ զբաղեցրել է նրա տեղը։ Այս մասին հայտնում է Պրիմորիեի սաֆարի այգու կայքը։

«Ամուրը փորձել էր պառկել իր ապաստանում, որը պաշտպանում է տեղումներից, սակայն համառ Տիմուրը անմիջապես շտապել էր այնտեղ, եւ վագրը նրան էր զիջել թագավորական տեղը»,- գրել է կենդանաբանական այգու տնօրենը, փոխանցում է Lenta-ն։