Կոտայքի մարզի Արամուս գյուղի գերեզմանոցի ճանապարհին դեկտեմբերի 14-ին պայթած իրի հետեւանքով վնասվածքներ ստացած եւ Աբովյանի բժշկական կենտրոն տեղափոխված 15-ամյա Կ.Ղ.-ի առողջական վիճակը լավ է, նա ապաքինվում է: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, NEWS.am-ին տեղեկացրին Աբովյանի բժշկական կենտրոնից՝ նշելով, որ երեխան իրենց մոտ է տեղափոխվել  դաստակների ու դեմքի ծակած եւ պատռած վերքերով,  այժմ գտնվում է Վիրաբուժական բաժանմունքում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2015թ. դեկտեմբերի 14-ին Արամուս գյուղի 15.-ամյա բնակիչ Կ. Ղ.-ն գերեզմանոց գնալու ճանապարհին մի իր է գտել եւ երբ հետաքրքրությունից դրդված վերցրել է ու այրել, պայթյուն է տեղի ունեցել: Վնասվածք ստանալու պատճառները պարզվում են: