Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում ավելի քան 10 հազար տուն է հոսանքազրկվել հզոր փոթորկի, հորդառատ անձրեւների եւ կարկտի պատճառով։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով տեղի օդերեւութաբաններին, քամու ուժգնությունը հարավային շրջաններում գերազանցել է 210 կմ/ժ-ը։

Ցերեկը միանգամից մի քանի մրրկահողմ տապալել են ծառերն ու էլեկտրահաղորդման գծերի սյուները։ Բացի այդ, խափանվել է Սիդնեյի օդանավակայանի աշխատանքը։ Տասնյակ չվերթներ հետաձգվել են։

Ներկայում քամին մի փոքր թուլացել է։ Սակայն օդերեւութաբանները կանխատեսում են, որ օրվա երկրորդ կեսին այն կարող է նորից ուժեղանալ։