Նիգերիայում ահաբեկիչների հարձակման հետեւանքով զոհվել է 30 եւ վիրավորվել 20 մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Միջադեպը տեղի էր ունեցել դեկտեմբերի 12-ին։ «Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորման գրոհայինները երկրի հյուսիսարեւելյան հատվածում հարձակվել են 3 գյուղի վրա։ «Զոհերի մեծ մասին դանակահարել էին։ Վիրավորները հիմնականում դանակի հարվածներ են ստացել»,- ասել է զինված ուժերին օգնող կամավորներից մեկը։