Դեկտեմբերի 15-ին եւ լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 105 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային  զինատեսակներից , ինչպես նաեւ 60 /52 արկ/, 82 /26 արկ/ միլիմետրանոց ականանետերից,  ՀՀՆ-9 /3 արկ/ եւ ՌՊԳ-7 /3 արկ/ տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1100 կրակոց:

ԼՂՀ ՊԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին եւ շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը: