Դեկտեմբերի 16-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Պանայոտիս (Պանոս) Կամմենոսի գլխավորած պատվիրակությունը:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այսօր՝ ժամը 15.00-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի կունենա Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Պանայոտիս (Պանոս) Կամմենոսի գլխավորած պատվիրակության դիմավորման պաշտոնական արարողությունը: Տեղի կունենա ճեպազրույց լրատվամիջոցների համար: