Դեկտեմբերի 15-ին,  ժամը 12.30-ին,  զենք-զինամթերք պահելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնականի բաժին է հրավիրվել 67-ամյա Աղասի Ն.-ն, որը հայտնել է, որ տանն ունի նռնակ, որը մոտ 2 տարի առաջ գտել է Հրազդանի կիրճից:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 13.20-ին նրա բնակարանի զննությամբ հայտնաբերվել է ինքնաշեն նռնակ՝ պատրույգով:

Նշանակվել է փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: