Ռուսական ռմբակոծիչը խոցելուց հետո սկսված Թուրքիայի հռետորաբանությունը փակել է Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսության հնարավորությունները։ Այս մասին  հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Այն, ինչ մենք տեսանք ոչ միայն խոցած ռմբակոծիչից, այլ նաեւ դրան հաջորդած Անկարայի սարսափելի հռետորաբանությունից հետո, ցավոք փակել է  Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսության հնարավորությունները»,- ասել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։