Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին որոշում է  կայացրել  450 զինվորական ուղարկել Իրաք` «Մոսուլ» ամբարտակի պաշտպանության համար, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:  

«Մենք Իրաքում ենք ուսուցման համար, բայց նաեւ` «Մոսուլ» ամբարտակը պաշտպանելու կարեւոր առաքելությամբ, որը գտնվում է ԻՊ-ին սահմանակից վտանգավոր գոտու կենտրոնում: Ամբարտակը խիստ վնասված է եւ եթե փլվի, Բաղդադը կարող է ոչնչանալ», - երեքշաբթի Porta a Porta հաղորդման եթերում ասել է Ռենցին: 

Վարչապետը հավելել է, որ ամբարտակի վրա աշխատանքների իրականացման կապալը ստացել է իտալական  Trevi Spa ընկերությունը: «Մենք  450 մարդ կուղարկենք այնտեղ եւ ամերիկացիների հետ միասին այն կարգի կբերենք», - ընդգծել է նա: