Գերմանիայի Հարբուրգ քաղաքում փախստականների ընդունման կենտրոնում այսօր՝ դեկտեմբերի 16-ին, պայթյուն է որոտացել, ապա հրդեհ բռնկվել, որի հետեւանքով մարդ է մահացել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանության հայտարարությունը:

«Ականատեսների խոսքով, շենքում, որտեղ ապրում էր մի քանի մարդ, պայթյուն է որոտացել: Արտակարգ ծառայությունների աշխատակիցների ժամանելու պահին շենքն արդեն կրակների մեջ էր»,-ասել է իրավապահների ներկայացուցիչը, փոխանցում է AFP-ն:

Ոստիկանության տվյալներով, միջադեպը տեղի է ունեցել վաղ առավոտյան, այդ պահին շենքում 20 փախստական է եղել: Նրանք բոլորը, բացառությամբ, մահացածի, փրկվել են: Պայթյունը պատճառը պարզվում է:

Այս պահին դեռեւս տեղեկություն չկա, որ պայթյունը նախապատրաստված է եղել: