Ռուսաստանի գլխավոր եղեւնին կտրել են Մոսկվայի մարզի Իստրայի անտառտնտեսության տարածքում: Միջոցառմանը ներկա է եղել, տարածաշրջանի ղեկավար Անդրեյ Վորոբյովը: «Բարի ավանդույթ է՝ դեկտեմբերի կեսին ընտրել մեր երկրի ամանորյա գլխավոր եղեւնին: Այն կուղարկվի Կրեմլ, որպեսզի ամբողջ երկիրը կարողանա տոնել ջերմ, ընտանեկան տոնը»,-ասել է Վորոբյովը:
Նշվել է, որ եղեւնու ընտրության հարցում մրցույթ է անցկացվել՝ գեղեցկության մրցույթի նման: 25 եղեւնիների մեջ սկզբում ընտրվել են երեքը, իսկ հետո մնացել է միայն հաղթողը:




























