Ջիդդայի հետաքննությունների ու դատախազության բյուրոն գտել է սեպտեմբերի 11-ին Սաուդյան Արաբիայի Մեքքա քաղաքի Արգելված մզկիթում ամբարձիչի փլուզման հինգ մեղավորներին՝ նրանք մահմեդականների գլխավորր սրբավայրի ռոկոնստրուկցիայի կապալառու ընկերության տեխնիկական, ինժեներային ու վարչական աշխատակիցներն են, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Saudi Gazette սաուդյան պարբերականը:
Ամբարձիչի ընկնելու հետեւանքով վերջին տվյալներով 109 մարդ է զոհվել, ավելի քան 230-ն էլ վիրավորվել: Թագավորական պալատը հաստատել է,ո ր ամբարձիչի ընկնելու պատճառն են եղել ուժեղ քամին ու ամբարձիչի սխալ դիրքը:
«Դատախազությունը երկու ամիս առաջ իր սեփական հետաքննությունն էր սկսել ու գտել համոզիչ ապացույցներ, որ կասկածյալները՝ Saudi BinLaden Group կապալառու ընկերության աշխատակիցները առնչություն են ունեցել այդ ողբերգական միջադեպին»,- ասված է պարբերականում:
Հինգ կասկածյալների՝ չինովնիկների, տեխնիկների ու ինժեներների անունները չեն հայտնում: Նաեւ հայտնում են, որ արդյունքները ուղարկվել են Էլ Ռիյադի հետաքննությունների ու դատախազության բյուրո:
Ավելի վաղ հայտնել էին, որ թագավորական պալատի որոշումով՝ Saudi BinLaden Group ընկերությանը, որը պատկանում է Ուսամա բեն Լադենի ընտանիքին, արգելված է մասնակցել նոր նախագծերի, իսկ ֆինանսների նախարարությանը հանձնարարված է ստուգել դրա գործունեությունը: Բացի դրանից, ընտանիքի բոլոր անդամներին մինչեւ հետաքննության ավարտը արգելված է լքել երկրի սահմանները:
Ընկերությունը, որը պատկանում է Ուսամա բեն Լադենի ընտանիքին, իրականացնում էր մզկիթի տարածքի ընդլայնման՝ 14 մլրդ դոլար արժողության նախագիծը: Ըստ նախագծի՝ վերանորոգման աշխատանքներից հետո մզկիթը կկարողանա միաժամանակ մինչեւ 2.2 մլն մարդ տեղավորել:



























