Երեւանի Իսրայելյան փողոցում գտնվող չշահագործվող շինության տարածքում այսօր՝ դեկտեմբերի 13-ին, բռնկված հրդեհից տուժած քաղաքացին գտնվում է Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքում: NEWS.am-ի հետ զրույցում Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սամվել Կարապետյանը նշեց, որ տուժածի վիճակը լավ է, ունի 2-րդ աստիճանի այրվածք:
60-ամյա Արամ. Ա.-ն հիվանդանոցում պատմել է, որ ապրել է չշահագործվող շինությունում եւ ծխելու ընթացքում սիգարետը պատահաբար ընկել է, որն էլ դարձել է հրդեհի պատճառ:
Սամվել Կարապետյանը նշեց, որ հավանաբար, տղամարդը կտեղափոխվի անապահովների կացարան:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստան ՏԿԱԻՆ դեկտեմբերի 16-ին, ժամը 03.34-ին ահազանգ է ստացվել որ հրդեհ է բռնկվել Երեւանի Իսրայելյան փողոցում գտնվող չշահագործվող շինության տարածքում:



























