Թուրքիան չի կարողացել ապացուցել իր օդային տարածքի խախտումը: Այս մասին դեկտեմբերի 16-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ համատեղ ճեպազրույցի ընթացքում հայտնել է Հունաստանի պաշտպանության նախարար Պանայոտիս Կամենոսը:
Նա հիշեցրել է, որ Թուրքիայի խոցած ռուսական «Սու 24» ռմբակոծիչի երկու օդաչուներից մեկը սպանվել է, ինչը խախտում է ժնեւյան պայմանավորվածություններն ու միջազգային իրավունքը:
«Սա ռազմական հանցագործություն է, որի հեղինակները նրանք են, ովքեր չեն հարգում միջազգային իրավունքը»,-շեշտել է Հունաստանի նախարարը:
Նրա խոսքով, Անկարան, դիմելով սադրանքների, պարբերաբար խախտում է Հունաստանի օդային ու ծովային սահմանները, աջակցում «Իսլամական պետությանը»:
Ըստ երեւույթին, հավելեց նա, Թուրքիայում նավթի, զենքի, թմրադեղերի ու մարդկանց ապօրինի առեւտուր ու տեղաշարժ է իրականացվում: Ապօրինի ճանապարհով ստացված բոլոր գումարները հատկացվում են ահաբեչկության աջակցությանը:
«Եթե Թուրքիան ուզում է համապատասխանել միջազգային նորմերին, նա պետք է դադարեցնի նման գործողությունները»,- ասել է նախարարը:
Նրա խոսքով, եթե Թուրքիան կարողանար ապացուցել իր օդային սամանների խախտման փաստը, հիմա խոսքը ՆԱՏՕ-ի համապատասխան համաձայնագրի կիրարկման մասին կլիներ:
«Սակայն առկա տվյալները վկայում են այն մասին,ո ր միջադեպը տեղի է ունեցել Սիրիայի օդային տարածքում»,- ամփոփել է Հունաստանի նախարարը:



























