Հայաստանում անհրաժեշտ է արգելել ազարտային խաղերի քարոզչությունը եւ դրանում երկրորդ կարծիք լինել չի կարող։ Այս մասին դեկտեմբերի 16-ին՝ ՀՀ խորհրդարանում «Խաղատների եւ շահումով խաղերի մասին» եւ «Գովազդի մասին» օրենքներում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ,  ասել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Նրա խոսքով՝ միանշանակ ճիշտ է, որ գովազդը պետք է թույլատրվի միայն խաղատների ներսում։ «Կհարկե խաղացողը միշտ ցանկանալու է խաղալ, սակայն կարեւոր է եւ պետության դիրքորոշումը՝ պարզ եւ հստակ. մենք չենք աջակցում նման բացասական երեւույթներին։ Երկրորդ կարծիք լինել չի  կարող»,- ասել է փոխխոսնակը։

Նշենք, որ խաղատներից բացի գովազդը թույլատրվելու է նաեւ մաքսային անցակետերում եւ 4-աստղանի եւ ավելի բարձրակարգ հյուրանոցներում։