ՌԴ Պաշտպանության նախարարությունից հայտնել են Սիրիայում ԻՊ-ի ռազմաբազայի ոչնչացման մասին, որի վերաբերյալ տեղեկացրել էին սիրիական ընդդիմության ներկայացուցիչները, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Տվյալ օբյեկտի տեղակայման մասին տեղեկությունները մենք ստացել էինք սիրիական ընդդիմության ներկայացուցիչներից… Բաղդադի տեղեկատվական կենտրոնի միջոցով այդ տեղեկությունը ստուգելուց եւ անօդաչու սարքերի միջոցով գրոհայինների բազայի կոորդինատները վերջնականորեն ճշտելուց հետո Սու-25 գրոհային ինքնաթիռի հարվածով տվյալ օբյեկտը ոչնչացվել է», — հայտնել է գերատեսչության ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
Նա ճշտել է, որ Մաարեթ-էն-Նուման շրջանում գտնվող շենքը ահաբեկիչների զինապահեստն էր եւ հրամանատարական կետը:




























