Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտնել է, որ սիրիական հակամարտության արդյունավետ լուծումը պիտի իրականացվի առանց Սիրիայի գործող նախագահ Բաշար Ասադի մասնակցության, գրում է Gazeta-ն` վկայակոչելով Reuters-ին:
«Սիրիայում պատերազմը պիտի ավարտվի առանց Ասադի», - ասել է նա:
Մերկելի կարծիքով, Ասադի մասնակցությունը չի կարող հակամարտության երկարաժամկետ լուծում ապահովել:




























