Ռուսական օդանավերը Սիրիայում հասցրած ավիահարվածների արդյունքում մեկ օրում ավելի քան 320 գրոհային եւ 3 տասնյակ տեխնիկա են ոչնչացրել։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Միայն անցյալ մեկ օրում ոչնչացվել է ավելի քան 320 գրոհային եւ ահաբեկիչների 34 զրահապատ տեխնիկա, այդ թվում՝ 2 տանկ, 1 ՀՄՄ եւ ԴՇԿ գնդացիրներով 15 ջիպ»,- ասել է Կոնաշենկովը։