ՌԴ ռազմատիեզերական ուժերի օդանավերը մեկ օրում «Իսլամական պետության» գրոհայինների ավելի քան 200 օբյեկտների ուղղությամբ 59 մարտական թռիչք են իրականացրել։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Անցյալ մեկ օրում ռուսական ավիախմբի օդանավերը Սիրիայի Արաբական Հանրապետության Հալեպի, Իդլիբի, Լաթաքիայի, Համայի, Հոմսի, Հասեքեի եւ Ռաքքայի նահանգներում գրոհայինների 212 օբյեկտների ուղղությամբ 59 մարտական թռիչք են իրականացրել»,- ասել է Կոնաշենկովը։




























