Կատարի ԱԳՆ-ն հաստատել է Իրաքի տարածքում իրենց երկրի քաղաքացիների առեւանգումը, գրում է Gazeta-ն` վկայակոչելով Reuters-ին:
Գերատեսչությունում նշել են, որ Կատարի պատանդ վերցված քաղաքացիները որս էին անում Իրաքի ՆԳՆ-ի պաշտոնական թույլտվությամբ:
Ավելի վաղ իրաքյան ոստիկանության աղբյուրը հայտնել էր, որ Իրաքում առեւանգվածների թվում Կատարի կառավարող ընտանիքի անդամներ կան: Հաղորդագրության մեջ ասվում է, որ զինվորական հագուստով անհայտ զինված անձինք չորեքշաբթի` դեկտեմբերի 16-ի գիշերը Նաջաֆի անապատում բազեով որս անող 16 կատարցու են առեւանգել:




























