Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է: Այդ մասին հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Պանայոտիս Կամենոսի հետ համատեղ ճեպազրույցի ընթացքում:
Պատասխանելով սահմանի խախտման համար մեղավորներին որոշելու նպատակով սենսորային սարքերի տեղակայման վերաբերյալ հարցին` նախարարը նշել է միջադեպերի հետքննության մեխանիզմների ստեղծման կարեւորությունը: «Մենք ողջունում ենք տվյալ նախաձեռնությունը», - ասել է Սեյրան Օհանյանը:
Նա միաժամանակ հիշեցրել է, որ նախաձեռնության իրականացումը ծայրաստիճան բարդ կլինի: «Դրա իրականացումը բարդ կլինի, բայց միջազգային կառույցները պատրաստ են: Մենք պատրաստ ենք մեր կողմից նպաստել դրան», - ասել է նախարարը:




























