Երևանի Խաղաղ Դոնի փողոցի 23 շենքի 73-ամյա բնակիչ Միսակ Ավետիսյանը, որն այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ընկել էր վերելակի հորանը անվնաս է եւ «Էրեբունի» բժշկական կենտրոնում հետազոտվելուց հետո իր ոտքով տուն է գնացել: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրին «Էրեբունի» բժշկական կենտրոնից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն դեկտեմբերի 16-ին, ժամը 16.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 23 շենքի 4-րդ մուտքում քաղաքացին ընկել է վերելակի հորանը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:



























