Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մեկնել է Ստամբուլ՝ մասնակցելու դեկտեմբերի 17-ին նախանշված Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպմանը: Այս մասին գրում է ԱՊԱ գործակալությունը՝ վկայակոչելով ադրբեջանական ՊՆ-ի մամուլի հաղորդագրությունը:

Հանդիպման ընթացքում նախարարները կքննարկեն համագործակցության, տարածաշրջանի անվտանգության, տնտեսական զարգացման հարցեր:

Նախարարները կանդրադառնան նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: