Հայաստանում ստորգետնյա ջրերի օգտագործման հարցում քաոս էր տիրում: Այդ մասին դեկտեմբերի 16-ին խորհրդարանում հայտնել է Հայաստանի բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը` ներկայացնելով Ջրային օրենսգրքում եւ կից օրինագծերում փոփոխությունների մասին նախագիծը, որը ջրի պահուստների խնայողություն է ենթադրում:
Նախարարությունը խելամիտ ջրօգտագործում էր ենթադրում, սակայն տնտեսվարող շատ սուբյեկտներ չէին հետեւում տեխնիկական պահանջներին ընդգծել է նա:
Արարատյան դաշտավայրում ջրաբուծական ֆերմաների չհամակարգված գրոհի հետեւանքով գրունտային ջրերը մի քանի մետրով ներքեւ են իջել (նրանց ծավալի 65-70 տոկոսը սպառում է ձկնաբուծությունը):
«Վերջին անգամ Հայաստանում ստորգետնյա ջրերի հիդրոլոգիական հետազոտություն անցկացվել է 1984-ին, այստեղ կապիտալ աշխատանք է անհրաժեշտ», - ամփոփել է Պապյանը:



























