Թող Ռուսաստանը երաշխիքներ տա, որ կրկին չի խախտելու մեր օդային սահմանը։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակ Թանժու Բիլգիչը։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակը պատասխանել է լրագրողների հարցերին, անդրադառնալով նաեւ Անկարայում ՌԴ դեսպանի կողմից |«բարիշելու» համար առաջ քաշած պայմաններին (ներողություն, փոխհատուցում եւ մեղավորների պատժում)։
Թանժու Բիլգիչը հայտարարել է, թե Ռուսաստանը պետք է երաշխիքներ տա, որ այլեւս չի խախտի Թուրքիայի օդային սահմանը։ Նա անհնար բան է համարել Թուրքիայի կողմից ՌԴ-ին փոխհատուցում տալը։




























